ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ԼԵԳԱՍՍԻՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Հիմնադիր-տնօրեն է հանդիսանում Սամվել Ավետիսյանը, ով քննչական աշխատանքի ընթացքում ձեռք բերած բազմամյա փորձն ու գիտելիքները օգտագործելու, դրանք մասնագիտական ոլորտում կիրառելու համար ստեղծել է ընկերությունը։ Ընկերության մասնագիտական թիմը համալրվում է միայն բարձր որակավորում, բարոյական արժեքներ ունեցող մասնագետներով, ովքեր պատրաստակամ են պատասխանատվություն վերցնել հաճախորդների իրավական խնդիրները լուծելու համար։ Մենք համագործակցում ենք հայաստանյան և արտասահմանյան տարբեր իրավաբանական գրասենյակների հետ, կազմակերպում ենք քննարկումներ, գտնում ենք լավագույն լուծումները։ Մեր հաջողության հասնելու կարգախոսն է՝ վստահություն և հավատարմություն։ Մենք համոզված ենք, որ հաճախորդի վստահությունը և մեր հավատարմությունը աներկբա կբերեն հաջողություններ:
Գրասենյակի գործունեության հասցե՝
ՀՀ, ք․ Երևան, Վարդանանց 7, տարածք 37
ՀՎՀՀ՝ 02840478