Մտավոր սեփականության իրավունքի ոլորտում մատուցվող ծառայություններ
- Ապրանքային նշանի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի պատրաստում, ներկայացում, գրանցման գործընթացի իրավական ուղեկցում, գրանցման գործընթացում լիազոր մարմնի գործողությունների, անգործության և որոշումների բողոքարկում, ապրանքային նշանի իրավական պահպանության հետ կապված գործընթացներում համալիր իրավաբանական աջակցություն, այդ թվում, դատական ներկայացուցչություն,
- Հեղինակային իրավունքների իրավական պահպանության հետ կապված գործընթացներում համալիր իրավաբանական աջակցություն, այդ թվում, դատական ներկայացուցչություն,
- Տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվության, արտադրության գաղտնիքների (նոու-հաու)՝ չբացահայտված տեղեկատվության ոլորտում ցուցաբերում ենք համալիր իրավաբանական աջակցություն, մասնավորապես իրավաբանական խորհրդատվություն, չբացահայտված տեղեկատվության հետ կապված հարցերում համալիր իրավաբանական աջակցություն, չբացահայտված տեղեկատվության իրավունքի փոխանցման հետ կապված հարցերում իրավաբանական աջակցություն,
- Մտավոր սեփականության իրավունքի ոլորտում նաև իրավաբանական աջակցություն ենք ցուցաբերում գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի, բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի (սելեկցիոն նվաճումների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների, ծագման տեղանվան, աշխարհագրական նշման, երաշխավորված ավանդական արտադրանքի իրավահարաբերությունների ոլորտում
- Դոմենային անվանումներում ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործման հետ կապված հարցերում իրավաբանական աջակցություն,
- Մտավոր սեփականության իրավունքների փոխանցման հետ կապված հացերում իրավաբանական աջակցություն, լիցենզիոն պայմանագրերի նախագծերի մշակում և կազմում, նման գործարքներում բանակցություններին մասնակցություն, լիցենզիոն պայմանագրերի հիման վրա կատարվող իրավունքների գրանցման հետ կապված հարցերում իրավաբանական աջակցություն
- Մտավոր սեփականության իրավունքների խախտման հետ կապված գործընթացներում համալիր իրավաբանական պաշտպանություն դատարաններում, առևտրային և միջազգային արբիտրաժներում: