Տնտեսական մրցակցության իրավունքի ոլորտում մատուցվող ծառայություններ
- Տնտեսական մրցակցության ոլորտում իրավաբանական խորհրդատվություն և իրավաբանական համալիր աջակցություն
- Ընկերությունների գործողությունների ուսումնասիրություն և տնտեսական մրցակցության հնարավոր խախտումների հայտնաբերում, ռիսկերի գնահատում և հնարավոր լուծումների մշակում
- Մրցակիցների գործողությունների հետազոտություն տնտեսական մրցակցության ոլորտում տնտեսվարող սուբյեկտի իրավունքների հնարավոր խախտումները հայտնաբերելու համար
- Միացումների և միաձուլումների ժամանակ առաջացող տնտեսական մրցակցության ոլորտի հարցերով համալիր իրավաբանական աջակցություն
- Համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ իրավաբանական աջակցություն
- Տնտեսական մրցակցության իրավունքի հետ կապված հարցերով ներկայացուցչություն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ինչպես նաև այլ վարչական մարմիններում
- Անբարեխիղճ մրցակցության դեպքերի հետ կապված հարցերով իրավաբանական աջակցություն
- Դատական ներկայացուցչություն տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի գործերով։